Չը որոտաս դու երբեք, ինչպես շատերն են անում,
Չը երազես աշխարհում ոչ հիշատակ, ոչ անուն,

Դու անշշուկ ընթացիր, ինչպես հովն է ընթանում,
Հովի բերածը հաճախ փոթորիկն էլ չի տանում:

Խաչիկ Դաշտենց

Tuesday, February 8, 2011

Կենսագրական





Խաչիկ ԴաշտենցԴաշտենց (Տոնոյան) Խաչիկ Տոնոյի
Մայիս 25, 1910 - Մարտ 9, 1974
Բանաստեղծ, վիպասան, թարգմանիչ, բանասեր
Կենսագրություն


Ծննդյան օր՝ Մայիս 25, 1910 (Սեպտեմբեր 25, 1910)
Ծննդավայր՝ գ. Դաշտադեմ, Բիթլիսի վիլայեթ
Վախճանի օր՝ Մարտ 9, 1974
Վախճանի վայրը՝ Երևան, Հայաստան

Thursday, May 27, 2010

Խաչիկ Դաշտենց / Էջեր ծոցատետրերից / Զորավար Անդրանիկ

Էջեր ծոցատետրերից, (ձեռագիր, անտիպ), 1959թ.

Մարտի 1-ին գիշերը երազ տեսա. Հայաստանի կառավարությունը դիմել էր Անդրանիկ զորավարին զորքի գլուխն անցնել և շարժվել դեպի Արևմտյան Հայաստան: Զորավարն եկավ, այն տեսքով ինչպես կա իր նկարի մեջ, և մոտենալով բանակին ասաց` պատրաստ, կուռ շարքերով հառաջ: Ես մոտեցա և զարմացած նայեցի Անդրանիկին: Նա նկատեց իմ հիացմունքը և ինձ թևի տակ առավ` սեղմելով կրծքին: Ես նրան ասացի. Զորավար, առաջին անգամ ես եմ գրել քո մասին «Խոդեդանի»ս մեջ: Ես քեզ անհունորեն սիրել եմ և սպասել եմ քո վերադարձին»:
Զորքը հրամանին պատրաստ արդեն շարժվում էր, երբ նա ինձ նորից սեղմեց իր կրծքին և ես քնից արթնացա:
Այդ օրը իմ հարևան Լիպարիտ Վարդանյանը ինձ խաշի հրավիրեց. Մարտիրոսի հետ գնացի: Բոլորը շոֆերներ էին. պատմեցի երազս:

Monday, May 24, 2010

Խաչիկ Դաշտենց / Էջեր ծոցատետրերից / Այց Անիի ավերակներին

Էջեր ծոցատետրերից, (ձեռագիր, անտիպ)
Այց Անիի ավերակներին 1963թ. (էջ 35-53)
Օգոստոսի 17–ին, շաբաթ, ժամը 2½–ին ավտոբուսով մեկնեցի Մարալիկ: Ավտոբուսը նոր էր, 23 տեղանոց, բայց շոֆերը այնտեղ խցկել էր մոտ 40 հոգի։ 

Monday, May 3, 2010

Իմ գրական անվան պատմությունը

Տարոնցին հարցրեց.
    ­Խաչիկ, դու ո՞ր գյուղից ես։
    Դաշտադեմ։
    Խութ–Բռնաշենում է, կարծեմ։ Սև սարի վրա։ Ձեր գյուղի դիմաց ի՞նչ սարեր են երևում։
    Ծովասարը և Մարաթուկը։
    Ուրեմն լավ կլինի, որ գրական ազգանունդ ստորագրես Դաշտենց։ Թե ձեր գյուղի անունը կհիշվի, և թե, բացի այդ, բոլորս պետք է համախմբվենք Չարենցի շուրջ։ Նա Նոյեմբեր միության քարտուղարն է և կազմակերպիչը։
    Ուրեմն Դաշտենց ստորագրեմ։
    Միայն այդպես։

Այդ օրից ստորագրեցի Խաչիկ Դաշտենց։

Դաշտենցի թարգմանությունները Շեքսպիրից – Ձեռագիր տետրերի լուսապատճեններ


Ռոմեո և Ջուլիետ,  1950




Sunday, May 2, 2010

Բանաստեղծություններ

          ԼԵՌՆԱՅԻՆ ԳՅՈԻՂԻ ԵՐԵԿՈՆ

                     — Ղարիբ ուլ վի՞ր տուն կա, ղարիբ ու՜լ...

Լեռներում իջնում է երեկոն:
Ծառերի ստվերներն երկարում
Կալերից ելնում են տանիքներ,
Լցվում են ձորերը, օրորվում։

Դաշտենցի վերջին թարգմանությունը Շեքսպիրից – ձեռագիր, տետր 1, տիտղոսաթերթ


Դաշտենցի 1973 թ. հուշատետրից.
Նոյեմբերի 7–ից սկսեցի թարգմանել «Ամառային գիշերվա երազ»ը։

Friday, April 30, 2010

Բանաստեղծություններ/ Անտիպ/ Երևանին

ԵՐԵՎԱՆԻՆ

Քո մասին չեմ գրել ոչ մի բան
Ապրել եմ քեզ հետ,
Քեզ հետ եմ եղել,
Քեզ հետ կլինեմ հավիտյան:

Ինչ որ գրել եմ,
Ինչ որ սիրել եմ,
Ինչ մտորել եմ,
Ինչ մորմոքել եմ`
Քո մեջ եմ գրել,
Քեզնով եմ սիրել,
Քեզնով եմ ցավել,
Քեզ հետ տառապել:

Քո երկու հազար
Յոթ հարյուր տարվա
Ճամփորդն եմ եղել:

19..

Thursday, April 22, 2010

Բանաստեղծություններ


 Երբ փոքրիկ էի, կարծում էի թե
Մեր կալումն է լոկ երկինքը լալիս,
Մեր բակից բացի, ուրիշ ոչ մի տեղ
Անձրև չի գալիս:    
 
Իսկ երբ մեծացա, մեր տունը թողած,
Մեր գյուղը թողած գնացի հեռու,
Տեսա և՛ անձրև, և՛ ձյուն է գալիս
Արար աշխարհում...

Thursday, March 25, 2010

Բանաստեղծություններ

1929–1932 թթ. Խաչիկ Դաշտենցը ուսանել է Երևանի պետական համալսարանում։ Նրա թղթերի մեջ պահպանվել էր մի ձեռագիր բանաստեղծություն "ԻՄ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ"։ Սա բանաստեղծի ակնածանքի և երախտիքի խոսքն է այն վաստակաշատ դասախոսներին, որոնց բախտավորություն է ունեցել աշակերտելու, ինչպես նաև համալսարանի կենսագրության մի գեղեցիկ էջ, ուսանողական կյանքի հոգևոր մթնոլորտի մի սրտառուչ պատկեր։ Բանաստեղծությունը տպագրվել է "Երևանի համալսարան" ամսագրում, N3, 1981, համալսարանի 60–ամյա հոբելյանի առիթով։
                                  Անահիտ Դաշտենց
 ԻՄ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ

Աբեղյանն էր, Մանուկ, լսարան մտնում լուռ
Քուռկիկ Ջալալու սանձից բռնած,
Եվ Լեոն էր գալիս` մի անամոք մրմուռ
Իր նոր խոհերի պարսին խառնած:

Wednesday, March 24, 2010

ԲՐԱԲԻՈՆ ԾԱՂԻԿ ՈՐՈՆՈՂԸ


Մուշեղ Գալշոյան
Խոսքը գրվել է Խաչիկ Դաշտենցի ծննդյան 70-ամյակի առիթով և ընթերցվել հեղինակի կողմից   Դաշտենցի հոբելյանական հանդեսին Հայաստանի Գրողների Միության դահլիճում, 1980թ. Մայիսի 22–ին։
          Վիլլիամ Սարոյանը իր գրքերը համարում է մարդկանց ուղղված նամակներ։ Սարոյանը աշխարհի գրողն է, աշխարհի մարդկանց ընդունում է որպես իր բարեկամները և իր բազմաթիվ նամակները ուղղում է նրանց՝ մոլորակի բնակիչներին։

Wednesday, February 24, 2010

Բանաստեղծություններ



ԻՄ ՎԱՅՐԵՆԻ ՎԱՐԴԵՆԻ

Ամեն գարնան ծաղկում ես, կարմրում ես, վարդենի,
Վարդերի մեջ վառվում ես, իմ վայրենի վարդենի։
Շուրջդ եղինջ է բուսնում և բաղեղներ լայնաթուփ,
Շուրջդ խոտեր են հյուսվում, իմ վայրենի վարդենի։

Ստեղծագործություններ և Հրատարակություններ

Չափածո

Երգերի Գիրք, 1932, Երևան
Գարնանային Երգեր, 1934, Երևան
Բոց (Մոսկովյան ժողովածու), 1936, Մոսկվա- Երևան
Տիգրան Մեծ, (Ողբերգություն 5 արարով/ դրամա), 1947, Երևան
Լեռան Ծաղիկներ, 1963, Երևան
Ֆայտոն Ալեքը, (պոեմ), 1967, Երևան, 1967
Ֆայտոն Ալեքը, (պոեմ), «Սովետական Գրող» Հրատարակչություն, Երևան, 1982)

ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉԸ

ԽՈՍՔ ՀԵՂԻՆԱԿԻ

Օգտվելով իմ այս նոր վեպը լույս ընծայելու պատեհությունից, պարտք եմ համարում հրապարակավ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել «Խոդեդան» վեպիս առթիվ ինձ ժամանակին շնորհավորած բոլոր ընթերցողներին ու բարեկամներին, որոնց ի վիճակի չեմ եղել աոանձին նամակներով իմ երախտիքը հայտնել:

ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉԸ


ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑԸ ԵՎ ԻՐ «ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉԸ» ՎԻՊԱՍՔԸ
ՆԱԽԱԲԱՆ

ՍՈԻՐԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
 1
Խաչիկ Դաշտենցի՝ նշանավոր գրողի ու թարգմանչի մասին, դեռ գրվելու են հետազոտություններ։ Չեն կարող չգրվել, որովհետև և իբրև բանաստեղծ ու արձակագիր, և իբրև թարգմանիչ, Խաչիկ Դաշտենցը հետագիծ է թողել ազգային գեղարվեստական գրականության և թարգմանության պատմության էջերում։ ....

Պոեմներ

                ԱՍԵՂԱՊՈԵՄ

Սիրով եղբորս՝ Գրիգոր Տոնոյանին

                   ՆԱԽԵՐԳ

Ասեղն ի՞նչ է. դա շատ բարակ,
Չնչին բան է մի հասարակ,
Շատ բաներում, բայց թե հաճախ,
Ասեղն է միշտ լինում պատճառ։

Պոեմներ



         ՖԱՅՏՈՆ ԱԼԵՔԸ

                                1
Գյումրի քաղաքում շատ կառապան կար.
Այնտեղ էր ապրում Բաբիենց Հայկը,
Այդ տղամարդն էր Ալեքպոլ բերել
Առաջին փոքրիկ երկանիվ կառքը:

Բանաստեղծություններ

ԱՐԲԵՑՈՒՄ
Այդ աչքերով խորունկ ու ալեկոծ,
Այդ հայացքով վսեմ ու դյութական,
Այդ մազերով ծփուն ու անհատնում,
Օ դու աշխա՜րհ, աշխա՜րհ կախարդական: ...

Բանաստեղծություններ

ՄԵՂԱ

Ես այն եմ, ինչպես եղա.
Սասունցի մի որբ տղա,
Արածիս համար կյանքում
Չասացի երբեք` մեղա:

Պաշտոնին, փառքին, գովքին
Անհաղորդ, հեռու եղա,
Չարածիս համար կյանքում
Չասացի երբեք` մեղա:

Իմ սրտի հևքն ու երգը
Իմ երկրի համար եղավ,
Չարեցի մի բան կյանքում,
Որ գոռամ` մեղա, մեղա:

Պալատի երգիչ չեղա,
Միշտ հողին մոտիկ եղա,
Սիրեցի միայն նրանց,
Ով բռնեց փոցխ ու եղան:

Բայց վերուստ տրված բախտիս
Տարաժամ շուտ ձյուն տեղաց,
Ես կանաչ հովտում կորած
Զեփյուռի նման եղա:

Չարենցի, Շիրազի հետ
Նստեցի քեֆի սեղան,
Ներեցի բոլոր նրանց
Ով իմ դեմ կործան եղավ:

Հին կյանքը փուշ ու սեզ էր,
Իմ ապրած օրը կես էր,
Ոչ պարտք մնաց, ոչ՝ մեղա,
Իմ ամպն ու շողքը էս էր:

Խինդս դուրս, ցավս ներս էր,
Երգածս սրտիս պես էր.
Փակված է ամեն հաշիվ,
Ինչ որ եղա` էս էր:

1970

Բանաստեղծություններ




 ԻՄ ՌՈՒԲԱՅԱԹԸ
Մանկությունդ չանցավ լույս թևերի տակ տատրակի,
Ոչ էլ անցավ մարմարյա ավազանի եզերքին,
Աչքդ բացիր՝ քո գլխին սավառնում էր մի սև ցին,
Օրորոցդ ճոճում էր մի անծանո՜թ, անհայտ կին։
                               ***