Չը որոտաս դու երբեք, ինչպես շատերն են անում,
Չը երազես աշխարհում ոչ հիշատակ, ոչ անուն,

Դու անշշուկ ընթացիր, ինչպես հովն է ընթանում,
Հովի բերածը հաճախ փոթորիկն էլ չի տանում:

Խաչիկ Դաշտենց

Wednesday, February 24, 2010

ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉԸ

ԽՈՍՔ ՀԵՂԻՆԱԿԻ

Օգտվելով իմ այս նոր վեպը լույս ընծայելու պատեհությունից, պարտք եմ համարում հրապարակավ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել «Խոդեդան» վեպիս առթիվ ինձ ժամանակին շնորհավորած բոլոր ընթերցողներին ու բարեկամներին, որոնց ի վիճակի չեմ եղել աոանձին նամակներով իմ երախտիքը հայտնել:

Շնորհակալություն նաև աոանձին արժեքավոր դիտողությունների համար, որոնք սիրով ի նկատի են առնված այս վեպը գրելիս:

Նոր վեպի համար օգտագործել եմ մայր հայրենիքում և սփյուռքում լույս տեսած որոշ հուշագրություններ, ականատեսների վկայություններ և պատմական ու աշխարհագրական աշխատություններ, դրանցից իբրև ատաղձ ընտրելով բացաոապես այն դրվագները կամ եղելությունները, որոնք առնչվում են իմ ընտրած նյութին:

1952 թվականին, երբ ես Իրինղ գյուղում էի, երևելի շինական Գալուստ Քոթանյանր (ափո Գալուստ) իր հարկի տակ դիմելով ինձ՝ ասաց.

— Շատ ուրախ եմ «Խոդեդանի» համար: Շատ ձորերի գլուխը մի ձոր է, շատ խոսքերի գլուխը՝ մի խոսք: Էնպես արեք, որ մեր հետքերը չկորչեն:

1963-ի հունիսի 2-ին Ներքին Թալին գյուղում ես հանդիպեցի «Խոդեդան» վեպիս հերոսներից մեկին՝ Գոմսա Մելիքի կնոջը: Նա ասաց: «Մելիք հարիր տարեկան կեղներ, որ մեոավ: Թալինու բժիշկ մեկ օր Մելիքին տեսնելով՝ ասաց: «Մելիք ջան, դու քու ուժից ես էսքան երկար ապրել: Չաթալ օսկոր կա քու սրտի մեջ ու չորս պլոճիկ»:

Իմ այս վեպը իրենց սրտի մեջ «չաթալ օսկոր» և «չորս պլոճիկ» ունեցող այդ սերնդի մասին է:

Այդպիսի սերունդ եղավ, այդպիսի սերունդ դժվար թե կրկնվի:

Այնքան արտասովոր և առասպելական էին այդ սերնդի մարդիկ և իրենց գործերը, որ թեև այս վեպի ամբողջ նյութը իրական է, կատարված եղելություն, բայց ոմանց կարող է թվալ անիրական և հեքիաթային:

Այդ մարդկանց անուններն ու գործերը հյուսվել են լեգենդին, հեքիաթին, առասպելին և սերնդե-սերունդ անցնում են բերնեբերան:

Նրանք խումբ-խումբ եկան և լցվեցին այս վիպասանության մեջ, ոմանք իրենց անուններով, մի քանիսն էլ անունները փոխած: Ու դարձյալ հին, չարքաշ, բայց տոկուն հայ շինականն էր, որ ելավ իմ աոաջ: Ամեն մեկը բերեց մի հերոսական դրվագ կամ եղելություն իր կյանքից և հյուսեց այս գիրքը: Գրքի ամեն մի գլուխը մի աոանձին պատում է կամ պատմվածք, իսկ բոլորը միասին՝ մի ամբողջական վեպ:

Սակայն ավելի լավ է խոսքը տանք վեպի գլխավոր հերոսին. «Այսպես ուրեմն, ես ձեգ կպատմեմ իմ և իմ սերնդի կյանքը, ինչպես որ եղավ և ինչպես որ անցավ: Ես ձեզ կտանեմ այնպիսի վայրերով, ուր չեք եղել: Իմ ետևից եկեք: Ես մերթ թամբին նստած կերթամ, մերթ թամբից իջած: Որտեղ հոգնեցինք՝ այնտեղ կանգ կառնենք:

Այդ ո՞վ է բռնել նժույգիս սանձը: Ա՜, բռնաշենցի, դու նորի՞ց հայտնվեցիր Սիմ լեոան լանջերին: Ուղղակի խենթ ես դու, որ այդքան կանուխ շտապել ես ինձ մոտ: Լուսաբացի ցողը ոտքերիս վրա է, և դեմքիս փչում է մի հահելի զեփյուռ: Եկ գնանք ինձ հետ: Հոգ չէ, մենք երկուսով ճանապարհ կմեկնենք, մինչև հաջորդաբար հանդես կգան ինքը Շապինանդը և Պայթող աղբյուրի հերոսները:

Գոնե թույլ տուր ինձ վերջին անգամ Մելքոն վարժապետի դասը լսեմ»:

Երևան, 1972, 10 օգոստոսի

For the complete text of the "Call of Plowmen", click on this link .

No comments:

Post a Comment