Չը որոտաս դու երբեք, ինչպես շատերն են անում,
Չը երազես աշխարհում ոչ հիշատակ, ոչ անուն,

Դու անշշուկ ընթացիր, ինչպես հովն է ընթանում,
Հովի բերածը հաճախ փոթորիկն էլ չի տանում:

Խաչիկ Դաշտենց

Showing posts with label Ռանչպարների կանչը: Բրաբիոն ծաղիկ որոնողը. Show all posts
Showing posts with label Ռանչպարների կանչը: Բրաբիոն ծաղիկ որոնողը. Show all posts

Wednesday, March 24, 2010

ԲՐԱԲԻՈՆ ԾԱՂԻԿ ՈՐՈՆՈՂԸ


Մուշեղ Գալշոյան
Խոսքը գրվել է Խաչիկ Դաշտենցի ծննդյան 70-ամյակի առիթով և ընթերցվել հեղինակի կողմից   Դաշտենցի հոբելյանական հանդեսին Հայաստանի Գրողների Միության դահլիճում, 1980թ. Մայիսի 22–ին։
          Վիլլիամ Սարոյանը իր գրքերը համարում է մարդկանց ուղղված նամակներ։ Սարոյանը աշխարհի գրողն է, աշխարհի մարդկանց ընդունում է որպես իր բարեկամները և իր բազմաթիվ նամակները ուղղում է նրանց՝ մոլորակի բնակիչներին։