Չը որոտաս դու երբեք, ինչպես շատերն են անում,
Չը երազես աշխարհում ոչ հիշատակ, ոչ անուն,

Դու անշշուկ ընթացիր, ինչպես հովն է ընթանում,
Հովի բերածը հաճախ փոթորիկն էլ չի տանում:

Խաչիկ Դաշտենց

Showing posts with label Անտիպներ. Show all posts
Showing posts with label Անտիպներ. Show all posts

Friday, April 30, 2010

Բանաստեղծություններ/ Անտիպ/ Երևանին

ԵՐԵՎԱՆԻՆ

Քո մասին չեմ գրել ոչ մի բան
Ապրել եմ քեզ հետ,
Քեզ հետ եմ եղել,
Քեզ հետ կլինեմ հավիտյան:

Ինչ որ գրել եմ,
Ինչ որ սիրել եմ,
Ինչ մտորել եմ,
Ինչ մորմոքել եմ`
Քո մեջ եմ գրել,
Քեզնով եմ սիրել,
Քեզնով եմ ցավել,
Քեզ հետ տառապել:

Քո երկու հազար
Յոթ հարյուր տարվա
Ճամփորդն եմ եղել:

19..

Saturday, May 30, 2009

Բանաստեղծություններ / Անտիպ /Ղարաբալային

ՂԱՐԱԲԱԼԱՅԻ ԵՐԳԸ

Ես ձեր բալան եմ,
Ղարաբալան եմ,
Մնացածը՝ հեչ,

Վարդ արեք շաղոտ,
Քեֆ արեք խաղով
Երևանի մեջ:

Ես էս եմ որ կամ,
Վարդով ման կգամ
Մինչև կյանքիս վերջ,

Ծնվել եմ վարդով,
Կմեռնեմ վարդով
Երևանի մեջ:

Ես ձեր բալան եմ,
Ղարաբալան եմ,
Մնացածը՝ հեչ:

19՞՞