Չը որոտաս դու երբեք, ինչպես շատերն են անում,
Չը երազես աշխարհում ոչ հիշատակ, ոչ անուն,
Դու անշշուկ ընթացիր, ինչպես հովն է ընթանում,
Հովի բերածը հաճախ փոթորիկն էլ չի տանում: Խաչիկ Դաշտենց
Showing posts with label
Բանաստեղծություններ: Ղարաբալային.
Show all posts
Showing posts with label
Բանաստեղծություններ: Ղարաբալային.
Show all posts
Ես ձեր բալան եմ,
Ղարաբալան եմ,
Մնացածը՝ հեչ,
Վարդ արեք շաղոտ,
Քեֆ արեք խաղով
Երևանի մեջ:
Ես էս եմ որ կամ,
Վարդով ման կգամ
Մինչև կյանքիս վերջ,
Ծնվել եմ վարդով,
Կմեռնեմ վարդով
Երևանի մեջ:
Ես ձեր բալան եմ,
Ղարաբալան եմ,
Մնացածը՝ հեչ:
19՞՞