ՉԱՐեՆՑԻՆ
Քեզ սիրեցի, և իմ սերը դարձավ մորմոք,
Եվ իմ սերը դարձավ վախ,
Իմ սրտում կար մի երկնային երգի որոտ,
Բայց դարձա լուռ, գլխակախ։
Հավատում եմ, հավատում, որ կգա մեծ
Քո հարության օրն արդար,
Եվ դու նորից հաղթանակով կհառնես,
Եվ ոսոխդ կընկնի վար։
Որքա՜ն մարդիկ պիտի փութան ամբիոններ՝
Առաջինը հուզվելով,
Եվ անիծյալ իրենց անցյալը օծեն
Հիշատակիդ լույսերով։
Բայց մենք կգանք դահլիճներով խուռներամ
Ու քայլերով անվհատ,
Եվ քո բոլոր դահիճներին ոճրագործ
Պիտի զարկենք պատեպատ։
Եթե նույնիսկ ես չհասնեմ այդ օրվան,
Եթե մնամ կես ճամփին,
Վաղվա փառքիդ շքամուտքով ներս կգամ,
Աշակերտի պես անբիծ։
1939
2010-ին լրանում է հայ ականավոր բանաստեղծ, վիպասան և թարգմանիչ Խաչիկ Դաշտենցի ծննդյան 100ամյակը։ Այստեղ կգտնեք գրողի կյանքին վերաբերող տեղեկություններ, լուսանկարներ, նամակներ, ամբողջական կամ հատվածաբար ներկայացված ստեղծագործություններ, տպագրված կամ անտիպ։
Չը որոտաս դու երբեք, ինչպես շատերն են անում,
Չը երազես աշխարհում ոչ հիշատակ, ոչ անուն,
Դու անշշուկ ընթացիր, ինչպես հովն է ընթանում,
Հովի բերածը հաճախ փոթորիկն էլ չի տանում:
Չը երազես աշխարհում ոչ հիշատակ, ոչ անուն,
Դու անշշուկ ընթացիր, ինչպես հովն է ընթանում,
Հովի բերածը հաճախ փոթորիկն էլ չի տանում:
Խաչիկ Դաշտենց
Showing posts with label Tcharents. Show all posts
Showing posts with label Tcharents. Show all posts
Saturday, February 13, 2010
Subscribe to:
Posts (Atom)