Չը որոտաս դու երբեք, ինչպես շատերն են անում,
Չը երազես աշխարհում ոչ հիշատակ, ոչ անուն,

Դու անշշուկ ընթացիր, ինչպես հովն է ընթանում,
Հովի բերածը հաճախ փոթորիկն էլ չի տանում:

Խաչիկ Դաշտենց

Showing posts with label Poetry. Show all posts
Showing posts with label Poetry. Show all posts

Thursday, April 22, 2010

Բանաստեղծություններ


 Երբ փոքրիկ էի, կարծում էի թե
Մեր կալումն է լոկ երկինքը լալիս,
Մեր բակից բացի, ուրիշ ոչ մի տեղ
Անձրև չի գալիս:    
 
Իսկ երբ մեծացա, մեր տունը թողած,
Մեր գյուղը թողած գնացի հեռու,
Տեսա և՛ անձրև, և՛ ձյուն է գալիս
Արար աշխարհում...

Thursday, March 25, 2010

Բանաստեղծություններ

1929–1932 թթ. Խաչիկ Դաշտենցը ուսանել է Երևանի պետական համալսարանում։ Նրա թղթերի մեջ պահպանվել էր մի ձեռագիր բանաստեղծություն "ԻՄ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ"։ Սա բանաստեղծի ակնածանքի և երախտիքի խոսքն է այն վաստակաշատ դասախոսներին, որոնց բախտավորություն է ունեցել աշակերտելու, ինչպես նաև համալսարանի կենսագրության մի գեղեցիկ էջ, ուսանողական կյանքի հոգևոր մթնոլորտի մի սրտառուչ պատկեր։ Բանաստեղծությունը տպագրվել է "Երևանի համալսարան" ամսագրում, N3, 1981, համալսարանի 60–ամյա հոբելյանի առիթով։
                                  Անահիտ Դաշտենց
 ԻՄ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ

Աբեղյանն էր, Մանուկ, լսարան մտնում լուռ
Քուռկիկ Ջալալու սանձից բռնած,
Եվ Լեոն էր գալիս` մի անամոք մրմուռ
Իր նոր խոհերի պարսին խառնած:

Wednesday, February 24, 2010

Բանաստեղծություններ



ԻՄ ՎԱՅՐԵՆԻ ՎԱՐԴԵՆԻ

Ամեն գարնան ծաղկում ես, կարմրում ես, վարդենի,
Վարդերի մեջ վառվում ես, իմ վայրենի վարդենի։
Շուրջդ եղինջ է բուսնում և բաղեղներ լայնաթուփ,
Շուրջդ խոտեր են հյուսվում, իմ վայրենի վարդենի։