Մայիս 25, 1910 - Մարտ 9, 1974
Բանաստեղծ, վիպասան, թարգմանիչ, բանասեր
Կենսագրություն
Ծննդյան օր՝ Մայիս 25, 1910 (Սեպտեմբեր 25, 1910)Ծնվել է 1910 թվականին, Բիթլիսի վիլայեթի Խութ-Բռնաշեն գավառակի Դաշտադեմ գյուղում: Համաշխարհային առաջին պատերազմին զրկվել է ծնողներից: 1916-1926 ապրել է մանկատներում` նախ Մոսկվայի Հայկական կոմիտեի, ապա Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի` Ղարս, Ստեփանավան, Թիֆլիս, Լենինական քաղաքներում:
Ծննդավայր՝ գ. Դաշտադեմ, Բիթլիսի վիլայեթ
Վախճանի օր՝ Մարտ 9, 1974
Վախճանի վայրը՝ Երևան, Հայաստան
Միջնակարգ կրթությունը ստացել է Պոլիգոնի որբանոցում (Լենինական): Դպրոցն ավարտելուց հետո, 1927-29 թվերին աշխատել է Լենինականի շրջանի Հոռոմ և Սոգյութլի (այժմ Սառնաղբյուր) գյուղերում իբրև ուսուցիչ և դպրոցի վարիչ:
Այնուհետև ուսանել է Երևանի պետական համալսարանում, որի պատմաբանասիրական ֆակուլտետն ավարտել է 1932 թվականին: Երկու տարի Ավանգարդ թերթի խմբագրատանը աշխատելուց հետո, 1935 թվականին գործուղվել է Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի անգլիական բաժինը, որն ավարտել է 1940-ին:
1940-ին վերադարձել է Հայաստան, ապրել է Երևանում և մինչև կյանքի վերջը զբաղվել գրական ստեղծագործությամբ՝ ինքնուրույն և թարգմանական, և մանկավարժական աշխատանքով:
Գրողների միության անդամ է 1936 թվից:
Անդրանիկ բանաստեղծությունները գրել է աշակերտական գրասեղանի վրա` Պոլիգոնի մանկատանը: Առաջին քերթվածը լույս է տեսել Լենինականի Բանվոր թերթում 1928 թվին: Այնուհետև նրա բանաստեղծությունները հրապարակվել են Բանվոր, Ավանգարդ թերթերում և Գրական դիրքերում հանդեսում:
Բանասիրական գիտությունների թեկնածու՝ 1965-ից (Բայրոնը և հայերը ուսումնասիրության համար):
Դասախոսել է Երևանի բուհերում՝ անգլերեն լեզու, անգլիական գրականություն և գեղարվեստական թարգմանություն: Կազմել է անգլերենի դասագիրքեր հայկական դպրոցների համար և հայերենի դասագրքեր սփուռքի դպրոցների համար:
1965-74–ին աշխատել է ԽՍՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտին կից շեքսպիրագիտության հայկական կենտրոնում որպես ավագ գիտաշխատող։
Հայկական ՍՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967):
1970-ին պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն Սովետի նախագահության պատվոգրով:
1974 թվականին շեքսպիրագիտությանը մատուցած մեծ ծառայությունների և շեքսպիրյան իր թարգմանությունների համար ընտրվել է Վեյմարի (Գերմանիա) Շեքսպիրագիտության Ընկերության անդամ:
No comments:
Post a Comment