Չը որոտաս դու երբեք, ինչպես շատերն են անում,
Չը երազես աշխարհում ոչ հիշատակ, ոչ անուն,

Դու անշշուկ ընթացիր, ինչպես հովն է ընթանում,
Հովի բերածը հաճախ փոթորիկն էլ չի տանում:

Խաչիկ Դաշտենց

Monday, May 3, 2010

Իմ գրական անվան պատմությունը

Տարոնցին հարցրեց.
—    ­Խաչիկ, դու ո՞ր գյուղից ես։
—    Դաշտադեմ։
—    Խութ–Բռնաշենում է, կարծեմ։ Սև սարի վրա։ Ձեր գյուղի դիմաց ի՞նչ սարեր են երևում։
—    Ծովասարը և Մարաթուկը։
—    Ուրեմն լավ կլինի, որ գրական ազգանունդ ստորագրես Դաշտենց։ Թե ձեր գյուղի անունը կհիշվի, և թե, բացի այդ, բոլորս պետք է համախմբվենք Չարենցի շուրջ։ Նա Նոյեմբեր միության քարտուղարն է և կազմակերպիչը։
—    Ուրեմն Դաշտենց ստորագրեմ։
—    Միայն այդպես։

Այդ օրից ստորագրեցի Խաչիկ Դաշտենց։

No comments:

Post a Comment