***
Օ՜, մնայինք հեթանոս,
Բիրտ լինեինք ու վայրագ,
Մեր լեռներում քարաքոս
Ի՞նչ գործ ուներ խաչ ու վանք:
Ի՞նչ գործ ուներ Քրիստոսն
Իր հեզությամբ մեզ խաչող,
Ոչ խունկ լիներ, ոչ սաղմոս,
Ոչ շարական աղաչող։
Բագին լիներ մեզ փարոս,
Մեհյան լիներ Աստղիկի,
Թե լինեինք բարբարոս
Այսքան չէինք մորմոքի:
Եվ ի՞նչ տվեց անամոթ
Սուտ Եհովան մեր ազգին,
Անվերջ օգնեց թշնամուն,
Անվերջ զարկեց մեր բազկին:
Հարկավոր չէր Թադևոս,
Ոչ էլ Հիսուս Քրիստոս,
Բագին լիներ մեզ փարոս,
Օ՜, մնայինք հեթանոս:
1959
2010-ին լրանում է հայ ականավոր բանաստեղծ, վիպասան և թարգմանիչ Խաչիկ Դաշտենցի ծննդյան 100ամյակը։ Այստեղ կգտնեք գրողի կյանքին վերաբերող տեղեկություններ, լուսանկարներ, նամակներ, ամբողջական կամ հատվածաբար ներկայացված ստեղծագործություններ, տպագրված կամ անտիպ։
Չը որոտաս դու երբեք, ինչպես շատերն են անում,
Չը երազես աշխարհում ոչ հիշատակ, ոչ անուն,
Դու անշշուկ ընթացիր, ինչպես հովն է ընթանում,
Հովի բերածը հաճախ փոթորիկն էլ չի տանում:
Չը երազես աշխարհում ոչ հիշատակ, ոչ անուն,
Դու անշշուկ ընթացիր, ինչպես հովն է ընթանում,
Հովի բերածը հաճախ փոթորիկն էլ չի տանում:
Խաչիկ Դաշտենց
Wednesday, February 24, 2010
Բանաստեղծություններ
ՀԱՅԵՐԵՆ
Երգ սփյուռքահայի
Մեր շուրջը լեզուներ նոր և հին,
Սեր շուրջը խոսում են այլորեն,
Եկ խոսենք, եղբայր իմ,
Հայերեն։
Կուլ չերթանք այս ահեղ լափումին,
Թույլ չտանք մեր լեզուն ավերեն,
Եկ խոսենք, մի՛շտ խոսենք
Հայերեն։
Մենք ունենք աշխարհում Մասիս սար,
Այդ սարը գալիս Է դարերեն,
Նա անվերջ խոսում է
Հայերեն:
Զավակիդ Հայկազյան դպրոց տար,
Եկ գրենք Մեսրոպյան տառերով,
Եկ խոսենք մեր անուշ
Բառերով։
Մեր հանդեպ ապագա լուսեղեն,
Թող հնչի մեր լեզուն վեհորեն,
Թող այրվի մեր հոգին
Այդ հրեն։
Մեզ ցրեց մի բազուկ անօրեն,
Թե կուզես սերունդներ մեզ ներեն,
Մենք հայ ենք, եկ խոսենք
Հայերեն։
Այս օտար աշխարհի ցրտերում
Եկ սիրենք մեր լեզուն ջերմորեն,
Եկ վառենք ու վառվենք
Հայերեն։
1955
Բանաստեղծություններ
ՀԱՐԴԸ ԳՆՈՒՄ է, ՑՈՐԵՆՆ է ՄՆՈԻՄ
Նստած էի ես մի օր մեր շեմին,
Քեռիս ցորեն էր էրնում մեր կալում.
Սարից փչում էր աշնան զով քամին,
Քամին քշում էր ու հարդը տանում։
— Քե՛ռի,— ասացի, — էդ ի՞նչ ես անում,
Մեր ամբողջ հարդը տվեցիր քամուն.
— Բան չկա, բալիկ, ի՞նչ ես վշտանում,
Հարդը գնում է, ցորենն է մնում։
Ամեն բանի մեջ և ամեն ժամին
Քամին էրնում է ու հարդը տանում,
Մեզ էլ էրնում է աշխարհի քամին,
Հարդը գնում է, ցորենն է մնում։
Մենք ողջ աշխարհն ենք էրնում լույսից լույս,
Հարդն ու ցորենը տվել ենք քամուն,
Ու ես հիշում եմ խոսքերը քեռուս,
«Հարդը գնում է, ցորենն է մնում»:
էրնում եմ ես էլ երգերս հիմի,
Իմ ամբողջ կալը բռնել եմ քամուն.
Ինչ որ չի մնա՝ կտանի քամին,
Հարդը գնում է, ցորենն է մնում։
1932
Նստած էի ես մի օր մեր շեմին,
Քեռիս ցորեն էր էրնում մեր կալում.
Սարից փչում էր աշնան զով քամին,
Քամին քշում էր ու հարդը տանում։
— Քե՛ռի,— ասացի, — էդ ի՞նչ ես անում,
Մեր ամբողջ հարդը տվեցիր քամուն.
— Բան չկա, բալիկ, ի՞նչ ես վշտանում,
Հարդը գնում է, ցորենն է մնում։
Ամեն բանի մեջ և ամեն ժամին
Քամին էրնում է ու հարդը տանում,
Մեզ էլ էրնում է աշխարհի քամին,
Հարդը գնում է, ցորենն է մնում։
Մենք ողջ աշխարհն ենք էրնում լույսից լույս,
Հարդն ու ցորենը տվել ենք քամուն,
Ու ես հիշում եմ խոսքերը քեռուս,
«Հարդը գնում է, ցորենն է մնում»:
էրնում եմ ես էլ երգերս հիմի,
Իմ ամբողջ կալը բռնել եմ քամուն.
Ինչ որ չի մնա՝ կտանի քամին,
Հարդը գնում է, ցորենն է մնում։
1932
Բանաստեղծություններ
ՏԱՆ ՀԻՄՔԸ
Աչքդ ուշադիր կտուրիդ պահիր,
Բայց եթե հողմը քո ծածկը տանի,
Հոգ չէ՛, կշինես մի ամուր տանիք՝
Տան հիմքը պատն է, դու հիմքիդ նայիր:
Քո միջնասյունին աչքդ պահիր դու.
Բայց եթե բուքը դուռդ սասանի,
Հոգ չէ՛, կշինես մի նոր ամուր դուռ՝
Պատիվը շեմքն է, դու շեմքիդ նայիր:
Իսկ եթե ընկան քո պատն ու սյունը`
Էլ քո տանիքին մի նայիր իզուր —
Քանդվեց ուրեմն քո ամբողջ տունը.
Տունը հաստատ է, երբ հիմքն է ամուր:
Աչքդ միշտ արթուն տան հիմքիդ պահիր,
Որ քո երկիրը մնա ամրակուռ,
Քո հայրենիքն է հիմքերի հիմքը`
Քո ուշքն ու միտքը հայրենիքիդ տուր:
1962
Թարգմանություններ
ՀԱՄԵԼԻՆԻ ՆԱԽՇՈՒՆ ՍՐՆԳԱՀԱՐԸ
Մի անգամ հիվանդանում է անգլիացի նշանավոր բանաստեղծ Ռոբերտ Բրաունինգի (1812—1889) փոքրիկ աղջիկը։ Հայրը նրա հիվանդությունը թեթևացնելու համար գրում է «Համելինի Նախշուն սրնգահար» կոչվող այս հեքիաթը և կարդում է նրան։
Հեքիաթի հայերեն առաջին թարգմանությունը (կրճատումներով) լույս է տեսել 1941 թվականին Երևանում։
Այժմ լույս է տեսնում երկրորդ վերամշակված ամբողջական հրատարակությամբ։
Խ. Դաշտենց
Ստորև՝ թարգմանությունը ամբողջությամբ։
Ստորև՝ թարգմանությունը ամբողջությամբ։
Բանաստեղծություններ
ԿԱՐՈՏ
Մի կարոտ կա, մի կարոտ կա, մի կարոտ կա անծայր,
Որ չի մեռնում, որ չի ցնդում, որ չի դառնում անցյալ։
Հուր է դառնում, սուր է դառնում և սրբությամբ ծալ-ծալ
Իմ գրքերում, իմ սրտի մեջ շողում է հար պայծառ։
Նորանում է, խորանում է և միշտ նոր է դարձյալ,
Այդ քո սերն է, իմ ժողովուրդ, իմ հայրենի աշխարհ։
1945
Tuesday, February 23, 2010
Saturday, February 13, 2010
Բանաստեղծություններ
ՉԱՐեՆՑԻՆ
Քեզ սիրեցի, և իմ սերը դարձավ մորմոք,
Եվ իմ սերը դարձավ վախ,
Իմ սրտում կար մի երկնային երգի որոտ,
Բայց դարձա լուռ, գլխակախ։
Հավատում եմ, հավատում, որ կգա մեծ
Քո հարության օրն արդար,
Եվ դու նորից հաղթանակով կհառնես,
Եվ ոսոխդ կընկնի վար։
Որքա՜ն մարդիկ պիտի փութան ամբիոններ՝
Առաջինը հուզվելով,
Եվ անիծյալ իրենց անցյալը օծեն
Հիշատակիդ լույսերով։
Բայց մենք կգանք դահլիճներով խուռներամ
Ու քայլերով անվհատ,
Եվ քո բոլոր դահիճներին ոճրագործ
Պիտի զարկենք պատեպատ։
Եթե նույնիսկ ես չհասնեմ այդ օրվան,
Եթե մնամ կես ճամփին,
Վաղվա փառքիդ շքամուտքով ներս կգամ,
Աշակերտի պես անբիծ։
1939
Քեզ սիրեցի, և իմ սերը դարձավ մորմոք,
Եվ իմ սերը դարձավ վախ,
Իմ սրտում կար մի երկնային երգի որոտ,
Բայց դարձա լուռ, գլխակախ։
Հավատում եմ, հավատում, որ կգա մեծ
Քո հարության օրն արդար,
Եվ դու նորից հաղթանակով կհառնես,
Եվ ոսոխդ կընկնի վար։
Որքա՜ն մարդիկ պիտի փութան ամբիոններ՝
Առաջինը հուզվելով,
Եվ անիծյալ իրենց անցյալը օծեն
Հիշատակիդ լույսերով։
Բայց մենք կգանք դահլիճներով խուռներամ
Ու քայլերով անվհատ,
Եվ քո բոլոր դահիճներին ոճրագործ
Պիտի զարկենք պատեպատ։
Եթե նույնիսկ ես չհասնեմ այդ օրվան,
Եթե մնամ կես ճամփին,
Վաղվա փառքիդ շքամուտքով ներս կգամ,
Աշակերտի պես անբիծ։
1939
Labels:
Charents,
Tcharents,
Բանաստեղծություններ։ Չարենցին
Wednesday, January 13, 2010
Saturday, May 30, 2009
Բանաստեղծություններ / Անտիպ /Ղարաբալային
ՂԱՐԱԲԱԼԱՅԻ ԵՐԳԸ
Ես ձեր բալան եմ,
Ղարաբալան եմ,
Մնացածը՝ հեչ,
Վարդ արեք շաղոտ,
Քեֆ արեք խաղով
Երևանի մեջ:
Ես էս եմ որ կամ,
Վարդով ման կգամ
Մինչև կյանքիս վերջ,
Ծնվել եմ վարդով,
Կմեռնեմ վարդով
Երևանի մեջ:
Ես ձեր բալան եմ,
Ղարաբալան եմ,
Մնացածը՝ հեչ:
19՞՞
Subscribe to:
Posts (Atom)








