Չը որոտաս դու երբեք, ինչպես շատերն են անում,
Չը երազես աշխարհում ոչ հիշատակ, ոչ անուն,

Դու անշշուկ ընթացիր, ինչպես հովն է ընթանում,
Հովի բերածը հաճախ փոթորիկն էլ չի տանում:

Խաչիկ Դաշտենց

Wednesday, February 24, 2010

Բանաստեղծություններ

ՀԱՐԴԸ ԳՆՈՒՄ է, ՑՈՐԵՆՆ է ՄՆՈԻՄ

Նստած էի ես մի օր մեր շեմին,
Քեռիս ցորեն էր էրնում մեր կալում.
Սարից փչում էր աշնան զով քամին,
Քամին քշում էր ու հարդը տանում։

— Քե՛ռի,— ասացի, — էդ ի՞նչ ես անում,
Մեր ամբողջ հարդը տվեցիր քամուն.
— Բան չկա, բալիկ, ի՞նչ ես վշտանում,
Հարդը գնում է, ցորենն է մնում։

Ամեն բանի մեջ և ամեն ժամին
Քամին էրնում է ու հարդը տանում,
Մեզ էլ էրնում է աշխարհի քամին,
Հարդը գնում է, ցորենն է մնում։

Մենք ողջ աշխարհն ենք էրնում լույսից լույս,
Հարդն ու ցորենը տվել ենք քամուն,
Ու ես հիշում եմ խոսքերը քեռուս,
«Հարդը գնում է, ցորենն է մնում»:

էրնում եմ ես էլ երգերս հիմի,
Իմ ամբողջ կալը բռնել եմ քամուն.
Ինչ որ չի մնա՝ կտանի քամին,
Հարդը գնում է, ցորենն է մնում։
1932

No comments:

Post a Comment