Չը որոտաս դու երբեք, ինչպես շատերն են անում,
Չը երազես աշխարհում ոչ հիշատակ, ոչ անուն,

Դու անշշուկ ընթացիր, ինչպես հովն է ընթանում,
Հովի բերածը հաճախ փոթորիկն էլ չի տանում:

Խաչիկ Դաշտենց

Wednesday, February 24, 2010

Բանաստեղծություններ

                     ***
Օ՜, մնայինք հեթանոս,
Բիրտ լինեինք ու վայրագ,
Մեր լեռներում քարաքոս
Ի՞նչ գործ ուներ խաչ ու վանք:

Ի՞նչ գործ ուներ Քրիստոսն
Իր հեզությամբ մեզ խաչող,
Ոչ խունկ լիներ, ոչ սաղմոս,
Ոչ շարական աղաչող։

Բագին լիներ մեզ փարոս,
Մեհյան լիներ Աստղիկի,
Թե լինեինք բարբարոս
Այսքան չէինք մորմոքի:

Եվ ի՞նչ տվեց անամոթ
Սուտ Եհովան մեր ազգին,
Անվերջ օգնեց թշնամուն,
Անվերջ զարկեց մեր բազկին:

Հարկավոր չէր Թադևոս,
Ոչ էլ Հիսուս Քրիստոս,
Բագին լիներ մեզ փարոս,
Օ՜, մնայինք հեթանոս:

1959

No comments:

Post a Comment