Էջեր ծոցատետրերից, (ձեռագիր, անտիպ), 1959թ.
Մարտի 1-ին գիշերը երազ տեսա. Հայաստանի կառավարությունը դիմել էր Անդրանիկ զորավարին զորքի գլուխն անցնել և շարժվել դեպի Արևմտյան Հայաստան: Զորավարն եկավ, այն տեսքով ինչպես կա իր նկարի մեջ, և մոտենալով բանակին ասաց` պատրաստ, կուռ շարքերով հառաջ: Ես մոտեցա և զարմացած նայեցի Անդրանիկին: Նա նկատեց իմ հիացմունքը և ինձ թևի տակ առավ` սեղմելով կրծքին: Ես նրան ասացի. Զորավար, առաջին անգամ ես եմ գրել քո մասին «Խոդեդանի»ս մեջ: Ես քեզ անհունորեն սիրել եմ և սպասել եմ քո վերադարձին»:
Զորքը հրամանին պատրաստ արդեն շարժվում էր, երբ նա ինձ նորից սեղմեց իր կրծքին և ես քնից արթնացա:
Այդ օրը իմ հարևան Լիպարիտ Վարդանյանը ինձ խաշի հրավիրեց. Մարտիրոսի հետ գնացի: Բոլորը շոֆերներ էին. պատմեցի երազս:
Excellent. I am happy I discovered the blog.
ReplyDeleteShould publisize the page....put links, etc.
avo gazal